Աշխարհ

Փարիզի դատարանը Սիրիայի նախկին նախագահ Ասադին ձերբակալելու օրդեր է տվել

1 րոպեի ընթերցում

Փարիզի դատարանը Սիրիայի նախկին նախագահ Ասադին ձերբակալելու օրդեր է տվել

Փարիզի դատարանի Մարդկության դեմ հանցագործությունների բաժնի դատավորները 13 տարվա հետաքննությունից հետո Սիրիայի նախկին բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ձերբակալման օրդեր են տվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «France24»-ը՝ մանրամասնելով, որ ձերբակալման օրդերի պատճառը սիրիացի նախկին պաշտոնյաների՝ պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններին մեղսակից լինելն է։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական դատարանները յոթ ձերբակալման օրդեր են տվել՝ 2012 թվականին Հոմսում մամուլի կենտրոնի ռմբակոծության համար, որի հետևանքով զոհվել էին երկու լրագրող՝ 56-ամյա ամերիկացի լրագրող Մարի Քոլվինը և 28-ամյա ֆրանսիացի ազատ լուսանկարիչ Ռեմի Օշլիկը։

Բացի Բաշար ալ-Ասադից, դատավորները ձերբակալման օրդեր են տվել նաև նրա եղբորը և սիրիացի մի խումբ նախկին ռազմական ղեկավարների։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում