Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կատարի պետնախարարը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կատարի պետնախարարը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ

«Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը սեպտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Կատարի Պետության պետնախարար Մուհամմադ բին Աբդ Ալ-Ազիզ Ալ-Խուլեյֆիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև ներդրումային ծրագրերի իրականացմանն ու դրանց խրախուսման հնարավորություններին։ 

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Կատարի Պետության պետնախարարը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի շուրջ։

Նշվում է, որ Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագրին՝ ընդգծելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման ու առևտրատնտեսական համագործակցության զարգացման համատեքստում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում