Ռուսաստան

Պուտինի՝  Չինաստան կատարած այցի շրջանակներում ստորագրվել է ավելի քան 20 փաստաթուղթ

2 րոպեի ընթերցում

Պուտինի՝  Չինաստան կատարած այցի շրջանակներում ստորագրվել է ավելի քան 20 փաստաթուղթ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է 22 փաստաթուղթ՝ հուշագրեր, արձանագրություններ, պայմանագրեր, համաձայնագրեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Փաստաթղթերն ընդգրկում են համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տիեզերքը, ատոմային էներգետիկան, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, կրթությունը, լրատվամիջոցների համագործակցությունը, նորարարությունը և անասնաբուժական-սանիտարական վերահսկողությունը։

Հիմնական փաստաթղթերի թվում է «Գազպրոմ»-ի և Չինաստանի ազգային նավթային կորպորացիայի միջև ռազմավարական համագործակցության մասին հուշագիրը, որը ներառում է պայմանավորվածություն Մոնղոլիայի տարածքով տարանցիկ գազատարի կառուցման վերաբերյալ։

Բացի այդ, «Ռոսատոմ»-ը և Չինաստանի ատոմային էներգիայի գործակալությունը հուշագիր են ստորագրել խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ռազմավարական համագործակցության զարգացման վերաբերյալ։

«Ռոսկոսմոս»-ը և Չինաստանի ազգային տիեզերական վարչակազմը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որն ուղղված է «Չանյե-7» առաքելության չինական տիեզերական ապարատի կազմում «Լուսնափոշու մոնիթորինգ» ռուսական գիտական սարքի ինտեգրման բնագավառում համագործակցությանը։

Ռուսաստանի գիտական հիմնադրամը և Չինաստանի գիտության ու տեխնոլոգիաների նախարարությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել գիտահետազոտական ​​նախագծերի համատեղ ֆինանսավորման վերաբերյալ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում