Եվրոպա

Զելենսկին հայտարարել է, որ Իռլանդիան պատրաստ է ներդրում ունենալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներում

2 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է, որ Իռլանդիան պատրաստ է ներդրում ունենալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներում

Իռլանդիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իռլանդիայի վարչապետ Միխել Մարտինի հետ հեռախոսազրուցից հետո հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ես խոսեցի Իռլանդիայի վարչապետ Միխել Մարտինի հետ։ Ես երախտապարտ եմ նրան աջակցության և համակրանքի ջերմ խոսքերի, ինչպես նաև մեր ժողովրդին և իրենց սիրելիներին կորցրած ընտանիքներին ցուցաբերած համերաշխության համար», - նշել է նա X-ում գրառման մեջ։

Կողմերը նաև անդրադարձել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ուղղությամբ տարվող աշխատանքներին։

«Մենք խոսեցինք անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքների մասին։ Բոլոր գործընկերների ներգրավվածությունը մեզ համար շատ կարևոր է։ Իռլանդիան պատրաստ է իր ներդրումն ունենալ անվտանգության ապահովման գործում։ Մենք նաև կիսում ենք Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտության վերաբերյալ տեսակետը, այդ թվում՝ երկրորդային պատժամիջոցների ներդրման միջոցով։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Մոսկվան վերջապես զգա, որ այս պատերազմը իսկապես թանկարժեք է նրանց համար։ Միայն այդ դեպքում նրանք կսկսեն մտածել, թե ինչպես ավարտել այն, ինչ իրենք են սկսել», - գրել է Զելենսկին՝ գնահատելով Իռլանդիայի աջակցությունը Ուկրաինայի եվրոպական ապագային և նրա հստակ դիրքորոշումը, որ Ուկրաինան և Մոլդովան պետք է միասին առաջ շարժվեն բանակցային գործընթացում։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Իռլանդիային ապաստարանների կահավորման հարցում օժանդակելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում