Ավարտվել է մինի ֆուտբոլի «Սևան համայնքի ղեկավարի գավաթի» 2025 թվականի մրցաշարը
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում օգոստոսի 27-29-ն անցկացվել է մինի ֆուտբոլի «Սևան համայնքի ղեկավարի գավաթի» 2025 թվականի մրցաշարը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբերի միջև՝ 9-11 և 14-16 տարեկան երեխաներից կազմված թիմերի մասնակցությամբ։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 9 մարզիկ և մեկ ներկայացուցիչ։ Առաջնությանը մասնակցել է 6 թիմ`Գագարին, Լճաշեն և Սևան բնակավայրերից։
9-11 տարեկանների խմբում առաջին տեղում Սևանի թիմն էր, երկրորդում՝ Լճաշենի, երրորդում՝ Գագարինի թիմերը։ 14-16 տարեկանների խմբում առաջին տեղը գրավել է Գագարինի թիմը, երկրորդ տեղը՝ Սևանի, երրորդ տեղը՝ Լճաշենի թիմերը։
Մրցաշարի 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված թիմերը ստացել են դրամական պարգևներ և հավաստագրեր՝ Սևան համայնքի ղեկավարի կողմից։
Առաջին տեղ զբաղեցրած թիմերը «Սևան համայնքի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կողմից պարգևատրվել են գավաթներով, իսկ մրցաշարի ընթացքում լավագույն խաղացողներին «Սևան համայնքի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Գարիկ Ավետիսյանը նվիրել է մարզաշապիկներ։