Մարզեր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի վերջի համեմատ նվազել է 10 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի վերջի համեմատ նվազել է 10 սմ-ով

2025 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա, ինչը 10 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված նիշից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկագրից, 2025 թվականի հունվարից մինչ օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 101 միլիոն 10 հազար խմ ջուր։ Իսկ այս տարվա ամռան ընթացքում ոռոգման նպատակներով Սևանա լճից Հրազդանի հունով արդեն բաց է թողնվել 154 միլիոն 800 հազար խորանարդ մետր ջուր։ 

Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն սպասվում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում