Ռուսաստանում և Ուկրաինայում հայտարարել են խաղաղ բնակավայրերին մեծաթիվ ԱԹՍ-ներով միմյանց հասցված հարվածների մասին

2 րոպեի ընթերցում

ՌԴ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում Բելգորոդի բնակավայրերի վրա մոտ 140 անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակումներ են իրականացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում նշել է, որ ուկրաինական 2 ԱԹՍ հարվածել են Բելգորոդին, որի հետևանքով  վիրավորվել է 2 քաղաքացիական անձ, վնասվել 2 բազմահարկ շենքերի 3 բնակարան, 2 առևտրային օբյեկտ և ավտոմեքենաներ:

Բացի այդ՝ ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել մարզի մի շարք բնակավայրերի ևս, որտեղ նույնպես վիրավորներ կան:

ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը որսացել և վնասազերծել են ուկրաինական 21 ինքնաթիռ-անօդաչու թռչող սարք, որից 11-ը Վոլգոգրադի մարզի տարածքում, 8-ը՝ Ռոստովի, մեկական՝ Բելգորոդի և Բրյանսկի մարզերում։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել էր, որ Զապորոժիեում հինգհարկանի բնակելի շենքի վրա ռուսական ուժերի հարվածից մեկ մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ: 

Նրա տեղեկատվությամբ՝ ռուսական կողմն ուկրաինական խաղաղ բնակավայրերի վրա մոտ 540 անօդաչու թռչող սարք է արձակել, 8 բալիստիկ և 37 այլ տեսակի հրթիռներ: 

Հայերեն Русский

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ԱՄՆ-ն արգելել է մի շարք ապրանքների ներմուծումը Կանադայից

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը

Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Ալ Ահլի»-ի անհաջող խաղին