Չինաստան

Չինաստանում ներկայացվել է աշխարհում առաջին ունիվերսալ 6G չիպը

1 րոպեի ընթերցում

Չինաստանում ներկայացվել է աշխարհում առաջին ունիվերսալ 6G չիպը

Չինացի գիտնականները ստեղծել են 6G ցանցերի համար աշխարհում առաջին փորձնական չիպը, որը կարող է գործել տարբեր հաճախականությունների տիրույթներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է South China Morning Post-ը։

Նոր մշակումը հնարավորություն ունի ապահովելու տվյալների փոխանցման արագություն, որը հազար անգամ գերազանցում է ներկայիս ցուցանիշները։

Մշակողների խոսքով՝ նոր չիպը թույլ է տալիս մի քանի վայրկյանում փոխանցել 50 ԳԲ ծավալով ֆիլմ՝ 8K որակով։

Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ անլար տեխնոլոգիաների արագ ընդլայնումը կարող է հանգեցնել էլեկտրամագնիսական սպեկտրի գերբեռնվածության, ինչը իր հերթին կարող է նվազեցնել կապի հուսալիությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում