Թուրքիա

Թուրքիան դադարեցրել է ամբողջ առևտուրը Իսրայելի հետ և փակել երկինքը իսրայելական ինքնաթիռների համար

1 րոպեի ընթերցում

Թուրքիան դադարեցրել է ամբողջ առևտուրը Իսրայելի հետ և փակել  երկինքը իսրայելական ինքնաթիռների համար

Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են ամբողջ առևտուրը Իսրայելի հետ և փակել երկինքը իսրայելական ինքնաթիռների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է նաև, որ արգելվել է թուրքական նավերին մուտք գործել իսրայելական նավահանգիստներ։

Ֆիդանը ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ, որը գումարվել էր Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով։

«Թուրքիան դադարեցրել է ամբողջ առևտուրը Իսրայելի հետ, թույլ չի տալիս թուրքական նավերին մտնել իսրայելական նավահանգիստներ և փակել է իր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար», – նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում