Ռուսաստան

ԵԱՏՄ ընդհանուր տարածքում արտատարածքային միջանցքի առաջարկ նույնիսկ տեսականորեն չէր կարող դիտարկվել. Զախարովա

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ ընդհանուր տարածքում արտատարածքային միջանցքի առաջարկ նույնիսկ տեսականորեն չէր կարող դիտարկվել. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պնդմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունն ապաշրջափակելու կոնտեքստում Ռուսաստանն արտատարածքային միջանցքի գաղափար չի առաջարկել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա ճեպազրույցում Զախարովան նշել է, որ Վաշինգտոնյան հուշագրում ամրագրված տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքը հիմնարար է և համաձայնեցվել է դեռ երկու տարի առաջ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ: 

Նրա խոսքով՝ այդ ժամանակ հաջողվել է կոնկրետ համաձայնություններ ձեռք բերել Սյունիքի երկաթուղային փոխադրումների վերաբերյալ, այդ թվում՝ էլեկտրոնային մաքսային վերահսկողության համակարգերի օգտագործմամբ: 

Ըստ ռուս դիվանագետի՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր տարածքը՝  արտատարածքային ռեժիմը ռուս-հայկական համատեքստում նույնիսկ տեսականորեն չէր կարող դիտարկվել: 

Զախարովան անդրադարձել է նաև  Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին Հայաստանի տարածքում «Թրամփի երթուղի» նախագծի վերաբերյալ։ 

«Ռուսաստանյան կողմը մանրամասների մասին, որոնք վերաբերում են «Թրամփի երթուղուն», տեղեկացված չէ, սակայն հասկանալի է, որ բեռների և ուղևորների փոխադրության, երթևեկության անվտանգության հետ կապված մանրամասները դեռ պետք է համաձայնեցվեն»,- ընդգծել է Զախարովան։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում