Քննարկվել է մի շարք հուշարձանների տարածքներում պեղումներ իրականացնելու թույլտվության հարցը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին իրականացված 10 հուշարձանների հնագիտական պեղումների հաշվետվությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նիստում, մասնավորապես, ներկայացվել են Վայոց ձորի մարզի Գնիշիկաձորի հնագիտական համալիրի միջնադարյան շինության, Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Շամիրամ բնակատեղիի Շամիրամ-2 հնագիտական համալիրի, Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարին հարող տարածքի, Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե եկեղեցուց (VII դ․) հարավ ընկած հատվածի, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի Մեծամոր հնավայրի դամբարանադաշտի, Երևան քաղաքի Կարմիր բլուր հնավայրի և այլ հնագիտական պեղումների հաշվետվությունները:

Հանձնաժողովը քննարկել է նաև 2025 թվականին մի շարք հնագիտական հուշարձանների տարածքներում, այդ թվում՝ Արարատի մարզի Հայանիստ գյուղի «Ոսկեբլուր» վաղ բրոնզեդարյան բլուր-բնակատեղիում, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի «Տիգրանաշեն» հնագիտական համալիրում, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի «Մեծամոր» հնավայրի դամբարանադաշտում, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղի «Բերդկունք» ամրոցում և այլ վայրերում պեղումներ իրականացնելու թույլտվությունների հարցը:

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին