Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 18 մարդ

1 րոպեի ընթերցում

Կիևի վրա օգոստոսի 28-ի գիշերը ռուսական հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի, որոնց թվում 4-ը երեխաներ են։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, այս մասին հայտարարել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։ 

«Այս պահի դրությամբ ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Դարնիցկիի շրջանում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են», - ասել է Տկաչենկոն։

Նա նաև նշել է, որ վիրավորների թվում տասը երեխա կա՝ հավելելով, որ զոհերի թիվը դեռևս թարմացվում է։ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի միջազգային գործընկերներին վճռականորեն արձագանքել Ռուսաստանի վերջին հարձակմանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Ուկրաինային ռուսական կողմից հասցված գիշերային հարվածը, որի հետևանքով զոհեր են գրանցվել։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ օգոստոսի 29-ին Ուկրաինայի մայրաքաղաքում կհայտարարվի սգո օր՝ ի հիշատակ ռուսական հարվածի հետևանքով զոհվածների։

Հայերեն Русский

Հայաստանում ապաստարանների համար միասնական չափորոշիչներ կսահմանվեն

Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում

Հայ-բրիտանական համագործակցության նոր էջ. կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը

Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Հեպատիտների միջազգային օր. վիրուսային հեպատիտների էլիմինացիա

ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ

Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք