Մարզեր

Աշոցք համայնքում իրականացվում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Աշոցք համայնքում իրականացվում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ

Պետություն-համայնք համագործակցությամբ Շիրակի մարզի Աշոցք համայնքում իրականացվում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ։ Աշոցքի համայնքապետարանից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ֆինանսավորման 60 տոկոսը հատկացնում է պետությունը, իսկ մնացած 40 տոկոսը՝ համայնքը։

Լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են համայնքի մի շարք բնակավայրերում՝ Փոքր Սարիար, Կաքավասար, Թավշուտ, Սիզավետ, Զույգաղբյուր, Սալուտ և Արփենի։

Ընդհանուր նախագծի ֆինանսավորման ամենամեծ չափաբաժինը նախատեսված է Զույգաղբյուր բնակավայրի համար։ Բոլոր նշված բնակավայրերում իրականացվելիք աշխատանքների համար նախատեսված ընդհանուր գումարը կազմում է 25 մլն 830 հազար ՀՀ դրամ։

Նախագծի շրջանակում յուրաքանչյուր բնակավայրում աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև 120 օրացուցային օր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում