Ռուսաստան

Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում Եվրոպայից զինվորականներ տեղակայելու հնարավորությանը

1 րոպեի ընթերցում

Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում Եվրոպայից զինվորականներ տեղակայելու հնարավորությանը

Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում Եվրոպայից զինվորականներ տեղակայելու հնարավորությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բացասաբար ենք վերաբերվում», - պատասխանել է նա այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքներին, որոնք կարող են ներառել այս երկրում եվրոպական զինվորականների տեղակայումը։

Պեսկովը նշել է, որ «չկան եվրոպական զինվորականներ, կան կոնկրետ երկրների զինվորականներ, և այդ երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ են»։ 

Նրա խոսքով՝ հենց Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայումն է դարձել հակամարտության նախապատճառներից մեկը։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում