Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, սպասվում է քամու ուժգնացում
1 րոպեի ընթերցում

Ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում օգոստոսի 27-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ նշելով, որ Երևանում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 27-29-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մարզերում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2- 5մ/վ։ Օգոստոսի 27-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։