Մարզեր

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Ախուրյանի Մայիսյան բնակավայրում կառուցվելու է նոր դպրոց

1 րոպեի ընթերցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Ախուրյանի Մայիսյան բնակավայրում կառուցվելու է նոր դպրոց

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրում հիմնովին կառուցվելու է նոր դպրոց։ Արդեն մեկնարկել են դպրոցի շինարարության նախապատրաստական աշխատանքները։

Նորակառույց դպրոցն ունենալու է բոլոր անհրաժեշտ հարմարությունները։ Ծրագրի արժեքը կազմում է 2 միլիարդ 39 միլիոն 724 հազար դրամ։ Ախուրյանի համայնքապետարանից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ 300 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։

«Հին դպրոցի հիմնանորոգումը համարվել է անարդյունավետ, քանի որ դրա տարածքը չէր համապատասխանում ժամանակակից չափորոշիչներին։ Այդ պատճառով էլ որոշում է կայացվել կառուցել նոր դպրոց»,-տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից։

Նույն ծրագրի շրջանակում՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, համայնքի մեկ այլ բնակավայրում՝ Ղարիբջանյանում, շուտով կմեկնարկի նաև մանկապարտեզի շինարարությունը։ 

Համայնքի մոտ տասը բնակավայրում ընթանում են դպրոցների ընթացիկ վերանորոգման աշխատանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում