Միացյալ Նահանգներ

Ռուբիոն քննարկել է Ուկրաինայի հարցը մի շարք եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարների հետ

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն քննարկել է Ուկրաինայի հարցը մի շարք եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում շարունակվող պատերազմին վերջ դնելու հարցը Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հետ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը: 

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, զրույցին մասնակցել է նաև ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալասը: 

Զրույցի ընթացքում կողմերը համաձայնել են շարունակել դիվանագիտական ջանքերը ռուս-ուկրաինական պատերազմին բանակցված լուծման միջոցով վերջ դնելու համար։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում