Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ այս շաբաթվա վերջին նախատեսվում է ուկրաինացի և ամերիկացի ներկայացուցիչների հանդիպում՝ քննարկելու համար Ռուսաստանի հետ ապագա բանակցությունների հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Unian-ը, այս մասին Զելենսկին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ համատեղ մամուլի ասուլիսում

«Եղել են մի շարք հանդիպումներ։ Այսօր հանդիպում կլինի Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Կիտ Քելոգի հետ՝ այս թեմայի շարունակության շրջանակում՝ նախապատրաստվելով ռուսական կողմի հետ ապագա հանդիպման հնարավորությանը։ Շաբաթվա վերջում կկայանա ուկրաինական և ամերիկյան թիմերի հանդիպումը»,- նշել է Զելենսկին։ 

Զելենսկին չի ներկայացրել մանրամասներ, սակայն ընդգծել է, որ շաբաթվա ընթացքում շատ աշխատանք կլինի։

«Կունենանք անվտանգության երաշխիքների բազային պլան, իսկ դրանից հետո կուզենայի ամերիկյան կողմից հասկանալ՝ պատրաստ են արդյոք ռուսները կոնֆիգուրացիայի։ Պատրաստ են արդյոք նրանք ԱՄՆ-ի առաջարկած և Ուկրաինայի կողմից աջակցվող տարբերակին՝ նախ երկկողմ, ապա՝ եռակողմ հանդիպման»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Հայերեն Русский

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ԱՄՆ-ն արգելել է մի շարք ապրանքների ներմուծումը Կանադայից

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը

Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Ալ Ահլի»-ի անհաջող խաղին