Մերձավոր Արևելք

Քրդական ուժերը սիրիական Ռակկա քաղաքում պարետային ժամ են սահմանել

2 րոպեի ընթերցում

Քրդական ուժերը սիրիական Ռակկա քաղաքում պարետային ժամ են սահմանել

Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը (ՍԴՈւ) Ռակկա նահանգում պարետային ժամ են սահմանել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al-Amssar կայքը։

Հայտարարության համաձայն՝ քրդական ուժերը  «մասնակի պարետային ժամ» են սահմանել 00:00-ից մինչև առավոտյան ժամը 5:00-ը, որը ուժի մեջ է մտել շրջաբերականի հրապարակման օրվանից մինչև հետագա ծանուցում։ Պարետային ժամը սահմանվել է զինված խմբավորումների կողմից հարձակումների սպառնալիքի պատճառով։

Տեղեկություններ են հաղորդվում, որ քրդական ուժերն, անվտանգության նկատառումներից ելնելով, ռազմական ուժեր են ուղարկել Ռակկաա, աս-Սաուրա, ալ-Մանսուրա և ալ-Քարամա բնակավայրերում գտնվող իրենց շտաբներ։

Քրդական ուժերն օգոստոսի 24-ին հետ են մղել Դեյր էլ-Զոր նահանգի արևմուտքում գտնվող ալ-Ջնենա բնակավայրում գտնվող իրենց հրամանատարական կետի վրա հարձակումը: Նրանք այս հարձակման մեջ մեղադրել են կառավարության զորքերի կողմից աջակցվող խմբավորումներին:

Մարտի 10-ին Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան և քրդական ուժերի հրամանատարը համաձայնագիր էին ստորագրել, որի համաձայն՝ քուրդ զինյալները պետք է միանան կառավարական բանակին։

Օգոստոսի 9-ին Սիրիայի կառավարությունը հրաժարվել էր մասնակցել ՍԴՈւ-ի հետ բանակցություններին, որոնք նախատեսված էին Փարիզում՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հովանու ներքո։ Նրանք մեղադրել են քրդերին Սիրիայի գործերին արտաքին միջամտություն հրահրելու փորձերի մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում