Մշակույթ

«Ֆեստիվառ»-ին ընդառաջ ԿԳՄՍ նախարարն այցելել է Արտաշատ

1 րոպեի ընթերցում

«Ֆեստիվառ»-ին ընդառաջ ԿԳՄՍ նախարարն այցելել է Արտաշատ

«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի այս տարվա առաջին կանգառն Արտաշատն է:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նախքան տոնական համերգի մեկնարկը շրջել են Արտաշատում և ծանոթացել տեղական արտադրանքի տոնավաճառին:

Քաղաքում այսօր գործել են նաև տուրիստական մեքենաներ, որոնք միջոցառման մասնակիցներին տեղափոխել են մարզի տեսարժան վայրեր՝ Խոր Վիրապ, Ազատի ջրամբար և Դվինի հնավայր:

Տոնական օրը կամփոփվի երգիչ Սարո Թովմասյանի (Սարո) համերգով՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ:

«Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով խթանել ներքին զբոսաշրջությունն ու մարզային մշակութային կյանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում