Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին աստիճանաբար կբարձանա 3-4 աստիճանով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 25-28-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 25-28-ը երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում