Միացյալ Նահանգներ

Թրամփը Պուտինին և Զելենսկուն համեմատել է կարագի և քացախի հետ

1 րոպեի ընթերցում

Թրամփը Պուտինին և Զելենսկուն համեմատել է կարագի և քացախի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք կարող է կազմակերպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Սպիտակ տան ղեկավարը, փորձելով ընդգծել նման հանդիպման բարդությունը՝ Պուտինին և Զելենսկուն համեմատել է կարագի և քացախի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։ 

«Գիտեք, սա մի փոքր նման է կարագի և քացախի։ Նրանք այդքան էլ լավ տրամադրված չեն միմյանց նկատմամբ հայտնի պատճառներով։ Ես կնախընտրեի նրանց հանդիպմանը ներկա չլինել։ Կցանկանայի, որ նրանք հանդիպեն և տեսնեն, թե ինչպես կընթանան բանակցությունները», - հավելել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը NBC News-ին տված հարցազրույցում նախապես ասել էր, որ Պուտինի և Զելենսկու միջև հանդիպում նախատեսված չէ։ 

«Նախագահ Պուտինը հստակ ասել է, որ պատրաստ է հանդիպմանը, եթե այն իրականում օրակարգ ունենա, նախագահական օրակարգ»,- մանրամասնել Լավրովը։ Մինչ այժմ այդպիսի բան չկա, հավելել է ռուս նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում