ՄԱԿ-ի կազմակերպություններն առաջին անգամ հաստատել են Գազայում սովի առկայությունը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի կողմից աջակցվող «Սննդամթերքի անվտանգության ինտեգրված փուլային դասակարգում» (IPC) մարմինը հայտարարել է, որ առաջին անգամ սով է հաստատվել Գազա քաղաքում և նրա շրջակայքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։

«Սննդամթերքի անվտանգության ինտեգրված փուլային դասակարգում» (IPC) միջազգային մոնիտորինգային նախաձեռնության տվյալներով՝ անկլավում ավելի քան 500 000 մարդ կանգնած է «սովի, աղքատության և մահվան» առջև։ Կանխատեսվում է, որ «աղետալի պայմանները» հաջորդ ամիս կտարածվեն Դեյր ալ-Բալահում և Խան Յունիսում։

Մարմինը հաստատել է, որ Գազայի նահանգը գտնվում է սուր սննդային անապահովության սանդղակի 5-րդ փուլում, որը դասակարգվում է որպես աղետ/սով։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը մերժել է զեկույցը՝ նշելով, որ այն հորինված է, և պնդելով, թե «Գազայում սով չկա»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ճգնաժամը «մարդածին աղետ» է անվանել՝ կոչ անելով անսահմանափակ մարդասիրական օգնություն տրամադրել Գազային։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ՅՈւՆԻՍԵՖ-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ շեշտելով, որ Գազայում կես միլիոնից ավելի մարդիկ սովի մեջ են։

«Մենք մտահոգված ենք Գազա քաղաքի վրա ռազմական հարձակման ուժեղացման սպառնալիքով, որը հետագա ավերիչ հետևանքներ կունենա քաղաքացիական բնակչության համար։ Մենք կոչ ենք անում ապահովել օգնության անարգել մուտքը Գազա՝ սովից և թերսնուցումից մահացությունների թիվը նվազեցնելու համար։ Մենք կոչ ենք անում անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում», - նշվել է հայտարարության մեջ։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ անկլավում սովի և թերսնուցման հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 271-ի, որոնցից 112-ը երեխաներ են։ 

Հայերեն Русский

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի