Իրավունք

Հայտնաբերվել է մեծ քանակությամբ կեղծ խմիչք և առանց դրոշմանիշի ծխախոտ

1 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել է մեծ քանակությամբ կեղծ խմիչք և առանց դրոշմանիշի ծխախոտ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օրերս ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչ փողոցում գործող խանութներից մեկի առևտուրը կազմակերպող տղամարդը ձեռք է բերում և վաճառում կեղծ օղիներ ու առանց դրոշմանիշի ծխախոտներ: Օգոստոսի 7-ին քրեական ոստիկանները ստուգել են տեղեկությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությւոնից, հայտնաբերվել են տարբեր տեսակի ակնհայտ կեղծ օղիներ, նաև առանց դրոշմանիշի ծխախոտներ: Մեծ քանակությամբ կեղծ օղիներ են հայտնաբերվել նաև խանութի պահեստում:

Առևտուրը կազմակերպող 43-ամյա վանաձորցին հայտնել է, որ օղիները կեղծ են, իսկ առանց դրոշմանիշի ծխախոտը ձեռք է բերել տարբեր անձանցից:

Տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի ապրանքի ձեռքբերման աղբյուրները ճշտելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում