ԿԳՄՍՆ աջակցությամբ մեկնարկում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» փառատոնը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ՝ օգոստոսի 22-ին կմեկնարկի «Սթրիթ արտ 2025» փառատոնը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ ընդգծելով, որ մեկնարկելիք փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Գերատեսչության փոխանցմամբ՝ փառատոնի շրջանակում ՆՓԱԿ-ը, համագործակցելով ՆԼԼ (NLL) և Արտիստիկ Ռեզո (Artistik Rezo) կազմակերպությունների հետ, ներկայացնում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» ցուցահանդեսը, որում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 խորհրդանշական հեղինակների 25 բնօրինակ աշխատանքներ՝ ստեղծված արվեստանոցում, ինչպես նաև երեք հայ արվեստագետների կողմից տեղում արված (in situ) աշխատանքներ։ 

«Կցուցադրվեն աշխարհահռչակ արվեստագետների՝ Բենքսիի, Բոյի, Կլեի, Դրանի, Էվազե՛Սիրի, Ժակ Վիլլեգլեի, Ժոնկի և այլոց ստեղծագործությունները: Ցուցահանդեսի տևողությունը 4 ամիս է: Վայրը՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոն, Բուզանդ 1/3»,-հայտնել է նախարարությունը: 

Նշվում է, որ ցուցահանդեսի բացումը կմեկնարկի ժամը 19:00-ին և կուղեկցվի իրանահայ կոմպոզիտոր Սևան Շահմիրեանի կենդանի կատարմամբ։ 

«Փառատոնը ներառում է նաև մի շարք կրթական և հանրային միջոցառումներ, այդ թվում՝ Ապարան քաղաքում մեծածավալ որմնանկարի ստեղծումը: Միջոցառումների նպատակն է խթանել համայնքային ներգրավվածությունը, խրախուսել ստեղծագործական փոխանակումը և առաջարկել նոր հեռանկարներ Հայաստանի քաղաքային միջավայրի վերաբերյալ»,-նշել է ԿԳՄՍ նախարարությունը։ 

Հաղորդվում է, որ «Սթրիթ Արտ փառատոն 2025»-ն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանում Ֆրանսիայի ինստիտուտի աջակցությամբ։

Հայերեն Français Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ