Մոդին հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ Նյու Դելիում կայացած հանդիպումից հետո ողջունել է երկու երկրի հարաբերությունների բարելավման «կայուն առաջընթացը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

Մոդին ընդգծել է «միմյանց շահերի և զգայուն հարցերի նկատմամբ հարգանքը»։ 

Ըստ Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության՝ նախարար Վան Ին հայտարարել է, որ Պեկինը բարեխղճորեն կհետևի այն կարևոր համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել երկու երկրի ղեկավարների միջև, կամրապնդի փոխգործակցությունը բոլոր բնագավառներում, կնպաստի չին-հնդկական հարաբերությունների կայուն զարգացմանը։ Վան Ին հիշեցրել է, որ Չինաստանի և Հնդկաստանի  հարաբերությունները «վերելքներ և վայրէջքներ են ապրել», և անհրաժեշտ է հաշվի առնել այդ փորձը: Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ սահմանային վեճերն ազդեն երկկողմ հարաբերությունների վրա։

Ավելի վաղ Վան Ին Նյու Դելիում հանդիպել էր իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։

Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունները լարվել էին 2020 թվականին, երբ սահմանին բախումներ էին տեղի ունեցել։ Զոհվել էին 4 չինացի զինվոր և 20 հնդիկ զինվոր։ Այս միջադեպից հետո բարձր մակարդակով քաղաքական շփումները սառեցվել էին։

Հայերեն English Русский

Հայաստանն ու Կատարը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենին

Հայաստանը COP17-ի շրջանակում ներկայացնում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված չորս նախաձեռնություն

ՆԳ նախարարը հայտնել է նախազգուշացումից հետո ընտանեկան բռնության կրկնման 93 դեպքի մասին

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Գյումրիում շարունակվում են փողոցների միջին նորոգման աշխատանքները