Իրան

Հայաստանի առողջապահության և Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի առողջապահության և Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում փոխըմբռնման մի շարք հուշագրեր են ստորագրվել տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության Սննդի և դեղերի կառավարման վարչության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: 

Այն կխթանի երկկողմ համագործակցությունը բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում, մասնավորապես՝ Հայաստանում և Իրանում գրանցված բժշկական արտադրանքի անվտանգության, որակի և արդյունավետության մասին տվյալների, փորձի և գիտելիքների փոխանակում և այլն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում