ԿԳՄՍՆ աշխատակիցները Շիրակի մարզում ծանոթացել են հուշարձանների վերականգնման ընթացքին

2 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ՝ հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու ու մշտադիտարկման նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, պետական բյուջեի միջոցների հաշվին օգոստոսի 1-ից սկսվել են  Երևան քաղաքի Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան (ՀԱՊ մասնաճյուղ) տեղափոխելու աշխատանքները։ 

Աշխատակիցները հետևել են թանգարանում իրականացվող մոնտաժման ու ամրակայման աշխատանքներին։ Նշյալ աշխատանքների ավարտից հետո թանգարանը կվերաբացվի և այցելուներին հնարավորություն կընձեռի հաղորդակցվելու և հիանալու Մինասի  «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարներով։

Արթիկ քաղաքի կենտրոնում՝ իրար կողքի, գտնվում են հանրապետական նշանակության Սուրբ Աստվածածին (5-րդ դ․) և Սուրբ Գրիգոր (7-րդ դ․) եկեղեցիները։

Ըստ աղբյուրի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ՝ բարերարի միջոցներով։ Շինարարական կազմակերպության պատասխանատուները և նախարարության մասնագետները համատեղ քննարկել են հուշարձանի վերականգնման ընթացքը, դրան առնչվող հարցեր և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։

Միաժամանակ մշտադիտարկվել է Սուրբ Գրիգոր եկեղեցու տեխնիկական վիճակը, որի արդյունքում որոշվել է պետական բյուջեի միջոցների հաշվին միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառել նաև այս հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման հարցը:

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին