Միացյալ Նահանգներ

Թրամփը Զելենսկուն և Մակրոնին ցույց է տվել իր գլխարկների հավաքածուն

1 րոպեի ընթերցում

Թրամփը Զելենսկուն և Մակրոնին ցույց է տվել իր գլխարկների հավաքածուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և եվրոպացի առաջնորդների՝ Սպիտակ տուն կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ցույց է տվել իր գլխարկների հավաքածուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մարգո Մարտինը։

«Նախագահ Թրամփը նախագահ Զելենսկուն և նախագահ Մակրոնին ցույց է տալիս իր «Եվս չորս տարի» գլխարկը», - գրել է Մարտինն X սոցիալական ցանցի իր էջում։

ԱՄՆ ղեկավարի հատուկ օգնականը հրապարակմանը կցել է համապատասխան լուսանկար։ Սպիտակ, կարմիր և սև գույների 14 գլխարկներից բաղկացած հավաքածուն՝ տարբեր գրություններով, այդ թվում՝ «Թրամփ 2028», «Ամերիկան կրկին հզոր կդարձնենք», «Ամերիկյան ծոց», «ԱՄՆ», «Թրամփն ամեն հարցում ճիշտ էր», զբաղեցնում է երկու դարակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում