Երևանի քաղաքապետը հանձնարարեց մինչև տարեվերջ անցկացնել աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթ

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց մինչև տարեվերջ անցկացնել աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Տիգրան Ավինյանը նման հանձնարարական տվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվեց նաև Նուբարաշենի աղբավայրում օգոստոսի 8-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները։

Քաղաքապետն ընդգծեց, որ նման իրավիճակները կանխելու համար ավելի վաղ քննարկվել է աղբի վերամշակման գործարանի համար երկփուլ մրցույթ անցկացնելու հարցը։ 

«Ես մտահոգված եմ, որ այս միջավայրում պարբերաբար չեմ լսում, թե ինչ է տեղի ունենում այդ մրցույթի հետ կապված։ Եթե չեմ սխալվում դա հանձնարարված էր բնապահպանության վարչությանը և մեր համապատասխան ԾԻԳ-ին։ Ես այսպես կդնեմ հարցը՝ կա՛մ մինչև տարեվերջ այդ մրցույթը կկայանա, կա՛մ ես արդեն համապատասխան կադրային որոշումներ կկայացնեմ, որովհետև սա Երևանի ամենակարևոր, ամենադժվարին հարցերից մեկն է, և այստեղ այլևս հապաղել չենք կարող։ Խնդրում եմ ձեզ մինչև տարվա վերջ բերել հստակ, վերջնական լուծումով, հաղթող կազմակերպությամբ կայացած մրցույթ»,-շեշտեց Ավինյանը։ 

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով