Միացյալ Նահանգներ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դեռևս չի պատրաստվում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դեռևս չի պատրաստվում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ իմաստ չի տեսնում  Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին մտածելու, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը հաջող է եղել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն այս մասին  հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Այսօր, կարծում եմ, դրա մասին մտածելու կարիք չկա։ Կտեսնենք, թե ինչ կլինի երկու կամ երեք շաբաթից։ Բայց այսօրվա հանդիպումը անցել է լավ», - ասել է նա:

Պատասխանելով նաև հարցին, թե արդյոք Պուտինը իր հետ հանդիպմանը համաձայնվել է Ռուսաստանի վրա գործադրված ճնշման արդյունքում՝ Թրամփը նշել է. 

«Նա խելացի է, և չի եկել բանակցությունների, քանի որ ինչ-որ մեկը ճնշում էր գործադրում իր վրա»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում