Միացյալ Նահանգներ

Մեկնարկել են Թրամփ-Պուտին բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել են Թրամփ-Պուտին բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնարկել են բանակցությունները Անքորիջի Էլմերդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Երկու ղեկավարները հայտարարություններ չեն արել և լրագրողների հարցերին չեն պատասխանել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման կադրերը հեռարձակել են ամերիկյան լրատվամիջոցները։

Նախքան բանակցությունների մեկնարկը կողմերը նստել են պաստառի դիմաց, որի վրա գրված էր «Հետամուտ լինելով խաղաղությանը»։ 

Բացի երկու նախագահներից, հանդիպմանն ամերիկյան կողմից մասնակցում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ ռուսական կողմից՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Բանակցությունների առանցքային թեման ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն է։ Ուկրաինական կողմից բանակցություններին որևէ ներկայացուցիչ չի մասնակցում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում