Թրամփը չի կարծում, որ Խաղաղության Նոբելյան մրցանակ կստանա. NBC News

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ է ցանկանում ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ, բայց չի կարծում, թե դա իրեն կհաջողվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:

«Նախագահը զգում է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին, բայց չի կարծում, թե կկարողանա այն ստանալ», - ասել է հեռուստաալիքի զրուցակիցը, որի անունը չի նշվում: 

NBC News-ը հաղորդում է, որ Թրամփի վարչակազմում վերջերս շատ են բարձրաձայնում այն մասին, որ նախագահն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ընդգծելով նրա դերը Հայաստանի և Ադրբեջանի, Իսրայելի և Իրանի, Կամբոջայի և Թաիլանդի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև հակամարտությունների դադարեցման գործում։ 

Ավելի վաղ Նորվեգիայի զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ Միացյալ Նահանգների նախագահը Նոբելյան մրցանակի թեմայով զանգահարել է Նորվեգիայի ֆինանսների նախարար, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է, որ Թրամփը հեռախոսով խոսել է Ստոլտենբերգի հետ, սակայն չի մանրամասնել, թե ինչի մասին է եղել զրույցը:

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել