Ալյասկայում տեղակայվել են F-35 կործանիչներ՝ Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ

1 րոպեի ընթերցում

Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, նկատվել են F-35 կործանիչներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Alaska Landmine լրատվական հարթակը։

«Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում ակտիվ ռազմական ակտիվություն է դիտվում, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ։ Թրամփն իսկապես առավելագույնի է հասցնում ուժի ցուցադրությունը ռուսների համար», - ասվում է X սոցիալական ցանցում լրատվամիջոցի տարածած հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 15-ին Ալյասկայում սպասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ռուսաստանից հայտնել են, որ հանդիպումը կսկսվի Մոսկվայի ժամանակով 22:30-ին (Երևանի ժամանակով՝ 23։30-ին)։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ հանդիպումը կսկսվի տեղական ժամանակով 11։00-ին (Երևանի ժամանակով՝ 23։00-ին)։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը և Թրամփը նախ կանցկացնեն դեմ առ դեմ հանդիպում, այնուհետև՝ 5-ական անդամից բաղկացած պատվիրակությունների մասնակցությամբ։ Դրանից հետո երկու նախագահները մամուլի ասուլիսում կներկայացնեն բանակցությունների արդյունքները։ Հանդիպման առանցքային թեման լինելու է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան