Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի հետ հետագա շփումներում կարող է համաձայնություն ձեռք բերվել ռազմավարական հարձակողական սպառազինությունների շուրջ. Պուտին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հետ հետագա շփումներում կարող է համաձայնություն ձեռք բերվել ռազմավարական հարձակողական սպառազինությունների շուրջ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ Միացյալ Նահանգների հետ երկխոսության հետագա փուլերում կարող են պայմանավորվածություններ ձեռք բերվել ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման ոլորտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ» պարբերականը:

Պուտինը նման հայտարարություն է արել Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ օգոստոսի 16-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին ՌԴ բարձրաստիճան ղեկավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրին իր մասնակցությունը Ռուսաստանը կասեցրել է 2023 թվականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում