Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն եռանդուն և անկեղծ ջանքեր է գործադրում ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար. Պուտին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն եռանդուն և անկեղծ ջանքեր է գործադրում ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար. Պուտին

ԱՄՆ վարչակազմը բավականին եռանդուն և անկեղծ ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կրեմլում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստմանը նվիրված խորհրդակցությունում:

«Ձեզ խնդրեցի այսօր հավաքվել՝ պատմելու համար, թե որ փուլում ենք գտնվում ԱՄՆ այսօրվա վարչակազմի հետ, որն, ինչպես բոլորին լավ հայտնի է, իմ կարծիքով, գործադրում է բավականին եռանդուն և անկեղծ ջանքեր՝ մարտական գործողությունների դադարեցման, ճգնաժամի դադարեցման և այնպիսի համաձայնությունների հասնելու համար, որոնք հետաքրքրություն են ներկայացնում այդ հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի համար, որպեսզի ստեղծվեն խաղաղության երկարաժամկետ պայմաններ թե՛ մեր երկրների միջև, թե՛ Եվրոպայում և թե՛ ամբողջ աշխարհում», - Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ ցանկանում է հանդիպման մասնակիցներին տեղեկացնել, թե ինչպես է ընթանում ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցային գործընթացը, ինչպես նաև պատմել Ուկրաինայի պատվիրակության հետ երկկողմ ձևաչափով բանակցությունների ընթացքի մասին: 

«Այսպես թե այնպես, ներկաներից շատերն, անշուշտ, գիտեն ընդհանուր գծերի մասին, բայց ես ավելի մանրամասն կպատմեմ», - նշել է Պուտինը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում