Ռուսաստան

Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանում ուկրաինական ԱԹՍ-ների պատճառով բռնկում է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանում ուկրաինական ԱԹՍ-ների պատճառով բռնկում է տեղի ունեցել

Վոլգոգրադի մարզի նավթավերամշակման գործարանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով նավթամթերքի արտահոսք և բռնկում է տեղի ունեցել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովը։

«Այսօր գիշերը Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը Վոլգոգրադի մարզի տարածքում հետ են մղել անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհը։ Բեկորների ընկնելու հետևանքով Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանում նավթամթերքի արտահոսք և բռնկում է տեղի ունեցել», - հայտնել է նաTelegram-ում։

Գրոհի հետևանքով ոչ ոք չի տուժել, և դեպքի վայրում  աշխատում են հրշեջ ծառայությունները, հավելել է Բոչարովը։

Օգոստոսի 14-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ չեզոքացրել է Ուկրաինայի արձակած 44 անօդաչու թռչող սարք։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում