Սիրիայի ԱԳ նախարարն Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ

2 րոպեի ընթերցում

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շեյբանին Անկարայում հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Երկկողմ հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որի ընթացքում աշ-Շեյբանին ընդգծել է՝ ներկայիս մարտահրավերները ոչ պակաս լուրջ են, քան պատերազմի ընթացքում Սիրիայի առջև ծառացած մարտահրավերները, որոնցից են Իսրայելի միջամտություններն ու հարձակումները, որոնք սպառնում են երկրի և տարածաշրջանի կայունությանը։ 

Աշ-Շեյբանին նշել է, որ թուրքական կողմի հետ քննարկել է քաղաքական համագործակցության և անվտանգության համակարգման ուղիները։ Նա ողջունել է տեղահանված սիրիացիների աստիճանական վերադարձն իրենց բնակավայրեր՝ ընդգծելով, որ Սիրիայի կայունությունը կայունություն է ամբողջ տարածաշրջանի համար։

Նրա խոսքով՝ աս-Սուեյդան Սիրիայի անբաժանելի մասն է, իսկ նրա ժողովուրդը՝ հասարակական կառուցվածքի հիմնական բաղադրիչը։ Պաշտոնյան նահանգում տեղի ունեցածը համարել է Իսրայելի կողմից կրոնական բախումներ հրահրելու դավադրության արդյունք։

Իր հերթին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելը ջանքեր է գործադրում Սիրիան թուլացնելու և այնտեղ քաոսի մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Նա զգուշացրել է, որ դա հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան համագործակցում է Սիրիայի հետ՝ նպատակ ունենալով վերացնել դավադրություններն ու խոչընդոտները և զարգացնել տարբեր ոլորտներ, մասնավորապես՝ տնտեսությունը՝ փախստականների վերադարձի համար հարմար միջավայր ստեղծելու նպատակով։

Ֆիդանը նաև ընդգծել է, որ Սիրիայի հարաբերությունները տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ վերջին ամիսներին որակական թռիչքներ են գրանցել, չնայած դավադրություններ հրահրել ձգտող կողմերի առկայությանը։

Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան կաջակցի Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում