«Եվրաեռյակը» դիմել է ՄԱԿ-ին՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման հարցով. Financial Times

2 րոպեի ընթերցում

«Եվրաեռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) դիմել են ՄԱԿ-ին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման (snapback) մեխանիզմի գործարկման հարցով, եթե Թեհրանը չվերսկսի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին երեք պետությունների արտգործնախարարների ուղղած նամակը: 

«Եվրաեռյակը» միևնույն ժամանակ նշել է, որ իրենք առաջարկել են երկարաձգել snapback մեխանիզմի գործարկման՝ օգոստոսին սահմանված վերջնաժամկետը, եթե Իրանը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։

«Մենք պարզորոշ ասել ենք, որ եթե Իրանը չի ցանկանում դիվանագիտական լուծման հասնել մինչև 2025 թվականի օգոստոսի վերջը կամ եթե չօգտվի երկարաձգման հնարավորությունից, ապա «եվրաեռյակը» պատրաստ է գործարկել մեխանիզմը», - ասվում է նամակում:

2015 թվականին Իրանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որի շրջանակներում Իրանը պետք է սահմանափակեր իր միջուկային ծրագիրը՝ արևմտյան պատժամիջոցների չեղարկման դիմաց։ 2018 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոնալդ Թրամփը դուրս եկավ համաձայնագրից՝ վերականգնելով Իրանի դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցները։ Ի պատասխան՝ 2020 թվականին Իրանը հայտարարեց ԳՀՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման մասին:

Հայերեն English Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար