Հիմնանորոգվում է Ակունքի Ավետիսյան փողոցը և գերեզմանոց տանող ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից  2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Ավետիսյան փողոցի և գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Ակունքի Ավետիսյան փողոցի և գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 79 միլիոն 950 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Ավետիսյան փողոցի և գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգում՝ 998 գծամետր երկարությամբ և 5550 քառակուսի մետր մակերեսով։ Տեղադրվելու են ավազախճային հիմք, ասֆալտբետոնյա շերտ, ջրահեռացման համակարգ՝ երկաթբետոնյա կիսախողովակներով։ 

Շինարարական աշխատանքները սկսվել են 2025 թվականի օգոստոսի 5-ից և ավարտին կհասցվեն առաջիկա երեք ամիսների ընթացքում։ Այս պահին տեղադրվում են երկաթբետոնյա կիսախողովակները, ընթանում են հողային աշխատանքներ։

Հայերեն

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ

Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, բայց նաև զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից. Լուկաշենկո

Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը