Թրամփն Ազգային գվարդիա է տեղակայում Վաշինգտոնում՝ հանցավորության դեմ պայքարի համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայրաքաղաք Վաշինգտոնում տեղակայում է Ազգային գվարդիա՝ հանցավորության և անօթևանության դեմ պայքարի նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Սպիտակ տանը ելույթում, որի տեսանյութը տարածել են ամերիկյան ԶԼՄ-ները։

Օգոստոսի 11-ին Թրամփը հայտարարել է «հանրային անվտանգության արտակարգ դրություն» և 800 գվարդիականների, որոնք կմիանան դաշնային իրավապահներին, որոնք Վաշինգտոնում տեղակայվել էին հանգստյան օրերի ընթացքում։

«Սա վերածվում է լիակատար անօրինականության իրավիճակի», - ասել է Թրամփը՝ նշելով սպանությունների և ավտոմեքենաների առևանգումների ցուցանիշների մեծ աճի մասին։

«Այսօր Կոլումբիայի շրջանում ազատագրման օր է, և մենք կվերադարձնենք մեր մայրաքաղաքը», - նշել է Թրամփը։

Նա նաև ասել է, որ անօթևաններին կացարան կտրամադրի մայրաքաղաքից հեռու։ 

Վաշինգտոնի քաղաքապետը, սակայն, հերքել է նախագահի պնդումները հանցավորության աճի մասին։ Նա նշել է, որ 2023 թվականին հանցավորության մեծ աճ է գրանցվել, սակայն դրանից հետո հանցավորության մակարդակը նվազել է։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ  Ազգային գվարդիականները մայրաքաղաքում կլինեն շաբաթվա վերջին։ 

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել