Եվրահանձնաժողովը 1,6 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային ՌԴ ԿԲ-ի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովն օգոստոսի 11-ին հայտարարել է, որ 1,6 միլիարդ եվրոյի չափով երրորդ մասնաբաժինը, որն ստացվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից, ուղղվել է Ուկրաինային աջակցությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրահանձնաժողովը:

«Սա երրորդ մասնաբաժինն է, որը ԵՄ-ի կողմից ստացվել է 2024 թ. հուլիսին տրամադրված առաջին մասնաբաժնից հետո և 2025 թ. ապրիլին տրամադրված երկրորդ մասնաբաժնից հետո։ Այն ներառում է 2025 թ. առաջին կեսին կուտակված եկամուտները», - նշված է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում բացատրվում է, որ «այս արտակարգ շահույթն ստացվում է Եվրամիության պատժամիջոցների շրջանակներում սառեցված ակտիվներից», և «թեև ակտիվներն իրենք մնում են արգելափակված, սակայն այդ դրամական միջոցների տոկոսները կարող են օգտագործվել Ուկրաինային աջակցելու համար»։ 

Բրյուսելում նաև հիշեցնում են, որ առաջին երկու մասնաբաժինների 90%-ն Ուկրաինայի աջակցությանն է ուղղվել Եվրոպական խաղաղության հիմնադրամի (EPF) միջոցով, իսկ 10%-ը՝ Ուկրաինական հիմնադրամի միջոցով։ Սկսած երրորդ մասնաբաժնից՝ միջոցների 95%-ը կուղղվի Ուկրաինայի համար վարկային համագործակցության մեխանիզմի (ULCM) միջոցով, իսկ 5%-ը՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով: 

Նաև նշվում է, որ ULCM-ը «չվերադարձվող աջակցություն է տրամադրում՝ օգնելու Ուկրաինային մարել ԵՄ-ից ստացած մակրոֆինանսական օգնության վարկը, ինչպես նաև այս մեխանիզմի շրջանակներում երկկողմ վարկատուներից ստացված վարկերը»: Այս մեխանիզմի շրջանակներում վարկային աջակցության ընդհանուր ծավալը կազմում է 45 միլիարդ եվրո:

Հայերեն English Русский

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել