Գավառ համայնքի ավագանու արտահերթ նիստում ընդունվել են կարևոր որոշումներ

1 րոպեի ընթերցում

Կայացել է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավագանու արտահերթ նիստ, որը վարել է համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի ընթացքում քննարկվել են «Երազանքի այգի» ծրագրի համաֆինանսավորման, ապատեղեկատվության դեմ պայքարի տեղական հայեցակարգի հաստատման, սեփականության իրավունքով Գավառ համայնքին պատկանող բնակարանը նվիրատվությամբ օտարելու, քաղաքացիներին դրամական փոխհատուցում հատկացնելու, գյուղնշանակության հողատեսքերն աճուրդով օտարելու  և մեկնարկային գին սահմանելու, Գավառի գլխավոր հատակագծում կատարված փոփոխությունը հաստատելու, Նորատուս գյուղում համայնքի կարիքների համար անասնագերեզմանոց կառուցելու, Կարմիրգյուղ բնակավայրում համայնքային սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգերը «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու հետ կապված հարցերը։ 

Քննարկված հարցերի մասին համապատասխան որոշումներն ընդունվել են ավագանու քվեարկությամբ։

Հայերեն

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ

Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, բայց նաև զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից. Լուկաշենկո

Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը