Գավառ համայնքի ավագանու արտահերթ նիստում ընդունվել են կարևոր որոշումներ
1 րոպեի ընթերցում

Կայացել է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավագանու արտահերթ նիստ, որը վարել է համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի ընթացքում քննարկվել են «Երազանքի այգի» ծրագրի համաֆինանսավորման, ապատեղեկատվության դեմ պայքարի տեղական հայեցակարգի հաստատման, սեփականության իրավունքով Գավառ համայնքին պատկանող բնակարանը նվիրատվությամբ օտարելու, քաղաքացիներին դրամական փոխհատուցում հատկացնելու, գյուղնշանակության հողատեսքերն աճուրդով օտարելու և մեկնարկային գին սահմանելու, Գավառի գլխավոր հատակագծում կատարված փոփոխությունը հաստատելու, Նորատուս գյուղում համայնքի կարիքների համար անասնագերեզմանոց կառուցելու, Կարմիրգյուղ բնակավայրում համայնքային սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգերը «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու հետ կապված հարցերը։
Քննարկված հարցերի մասին համապատասխան որոշումներն ընդունվել են ավագանու քվեարկությամբ։