Հայտնի են Սևան համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025» մրցանակաբաշխության մրցանակակիրները

3 րոպեի ընթերցում

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը անցկացվող «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» տարածաշրջանային ծրագիրը, «Հայաստանի համայնքների միությունը», ինչպես նաև Հայաստանում Դաշնագրին անդամակցող համայնքները կազմակերպել էին «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով մի շարք միջոցառումներ և մրցույթներ, որոնց մասնակցել է նաև Սևան համայնքը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքում կայացել է բազմաբնույթ 21 միջոցառում և նախաձեռնություն, որին մասնակցել են մի շարք հաստատություններ, համայնքային ենթակայության կազմակերպություններ,  բնակիչներ:

«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում, որը մեկնարկել էր դեռևս մայիս ամսից, կայացել են նկարչական, լուսանկարչական, կարճ տեսահոլովակների մրցույթներ՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:

Սևան համայնքում ամփոփված մրցութային լավագույն աշխատանքները ներկայացվել են՝ ազգային մակարդակով մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:

Երեխաների և երիտասարդության համար կազմակերպված 3 մրցույթներում էլ Սևան համայնքն ունի հաղթող մասնակիցներ, որոնք արժանացել են  հավաստագրերի և նվերների:

Նկարչական աշխատանքների մրցույթում հաղթող է ճանաչվել  Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցի սան, 8 տարեկան Միշել Գրիգորյանը, լուսանկարչական աշխատանքների մրցույթում՝ Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզի տնօրեն Էմմա Ոսկանյանը, կարճ տեսահոլովակների մրցույթում՝ Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզի դաստիարակչուհի Լիլիթ Օհանյանը:

Սևան համայնքում, «Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում», կանաչ և կայուն համայնքային զարգացման գործընթացների վերաբերյալ բնակիչների իրազեկության բարձրացմանը և երիտասարդության ներգրավմանն ուղղված միջոցառումների և մրցույթների  հաջող կազմակերպման և ակտիվ լուսաբանման համար մրցանակի և հավաստագրի է արժանացել Սևանի համայնքապետարանի  աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվել են  համայնքներում իրականացված միջոցառումները, որոնց  հաջորդել է  մրցանակաբաշխության արարողակարգը: 

Հայերեն

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ

Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, բայց նաև զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից. Լուկաշենկո

Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը