Նախագիծ. ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները

4 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

Նախագծի մշակումը պայմանավորված է գիտության ոլորտում պետական քաղաքականության թիրախավորված և համալիր միջոցառումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունների սահմանման անհրաժեշտությամբ: Այն կապահովի ՀՀ տնտեսական և տեխնոլոգիական մրցունակության բարձրացումը, սոցիալ-տնտեսական և հումանիտար մարտահրավերների հասցեագրումը, շրջակա միջավայրի և ապագա մարտահրավերների նկատմամբ կայունության բարձրացումը, առաջադեմ տեխնոլոգիաների արդյունավետ կլանման կարողության ձևավորումը, ինչպես նաև դրանց մշակման շղթաներում որակյալ մասնակցությունը։

ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունների մշակման գործընթացում ուսումնասիրվել և համադրվել են միջազգային կազմակերպությունների և մի շարք պետությունների կողմից ձևավորված գիտության և տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթություններն ու ռազմավարական կանխատեսումները՝ հաշվի առնելով ՀՀ գիտական և տեխնոլոգիական ներուժը, ինչպես նաև գիտելիքահենք տնտեսության ձևավորման համար անհրաժեշտ մրցունակ էկոհամակարգի կայացման անհրաժեշտությունը:

Ըստ նախագծի՝ գերակայությունները դասակարգվել են պատրաստվածության չորս մակարդակների՝ հիմնվելով հետևյալ չափորոշիչների՝ մարդկային ռեսուրսների, հրապարակումների ակտիվության, մասնավոր հատվածի ներգրավվածության և ենթակառուցվածքների առկայության վրա։ Այս համակարգված դասակարգումը տրամադրում է հստակ ճանապարհային քարտեզ թիրախավորված պետական միջամտությունների և ֆինանսավորման համար: Գերակայությունների քաղաքականությունը կխթանի կիրառական հետազոտությունների զարգացմանը, մասնավոր հատվածի կազմակերպություններում հետազոտությունների և մշակումների արդյունքների ներդրումը, կզարգացնի մարդկային կապիտալը և կարողությունները, կբարձրացնի միջազգային հարթակներում բովանդակային ներկայությունը և կստեղծի ենթակառուցվածքներ փորձարարական մշակումների համար, ինչպես նաև կներդնի հետազոտական և մասնավոր հատվածի երկխոսության ինստիտուցիոնալ մեխանիզմներ:

Այս մոտեցումը նպատակ ունի ապահովելու, որ ծրագրերը իրականացվեն գործող պետական ֆինանսավորմանը լրացուցիչ՝ կենտրոնանալով միջազգային մրցունակության և հետազոտությունների գերազանցության վրա։ Յուրաքանչյուր գերակա ուղղության համար կձևավորվեն մասնագիտական խմբեր՝ գլոբալ միտումներն ուսումնասիրելու և այն թեմատիկ ուղղությունները բացահայտելու համար, որտեղ Հայաստանը կարող է նշանակալի դերակատար լինել։ Կմշակվեն համալիր զարգացման ծրագրեր՝ ժամանակացույցերով և կատարողականի ցուցիչներով՝ ապահովելու կայուն աճը և խուսափելու չափազանց արագ միջամտությունների հնարավոր ռիսկերից։

Նախագծով սահմանված գերակա ուղղություններին կարելի է ծանոթանալ որոշման նախագծի հավելվածից։

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2025 թ. օգոստոսի 24-ը ներառյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@hesc.am):

Նախագծի վերաբերյալ հանրային լսումը տեղի կունենա օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրներ 22, Երևան)։

Հայերեն

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանն ու ԱՄՆ-ն ամփոփել են պաշտպանական համագործակցության ծրագրերը և ստորագրել արձանագրություն

ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Ջերմուկ քաղաքում հայտնաբերվել է 24 շիշ կեղծ օղի և 1738 տուփ ծխախոտ. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը