Միջազգային մրցույթ՝ Հայաստան-Մոլդովա համագործակցության շրջանակում

5 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Մոլդովայի Հանրապետության հետազոտությունների և մշակումների ազգային գործակալությունը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթն անցկացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Մոլդովայի Հանրապետության հետազոտությունների և մշակումների ազգային գործակալության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» արձանագրության շրջանակում:

Մրցույթի նպատակներն են.

·               աջակցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով մրցունակ հետազոտությունների իրականացմանը,

·               նպաստել գիտական գործունեության արդյունքների սոցիալ-տնտեսական ազդեցության զարգացմանը,

·               խթանել միջազգային համագործակցությունը,

·               նպաստել նշված ուղղություններում երիտասարդ կադրերի պատրաստման գործընթացին։

Մրցույթն ուղղված է համատեղ գիտական հետազոտությունների զարգացմանը և միջազգային համագործակցության խթանմանը հետևյալ ոլորտներում․

·               կայուն գյուղատնտեսություն,

·               սննդի անվտանգություն,

·               կենսատեխնոլոգիա և շրջակա միջավայրի պաշտպանություն,

·               նորարարական տեխնոլոգիաներ,

·               կայուն էներգիա,

·               թվայնացում,

·               հասարակական գիտություններ:

Մրցույթին մասնակցության հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության գիտնականներից կազմված գիտահետազոտական խմբերը: Երկու կողմերի հայտատուները միմյանց հետ համաձայնեցնում են ներկայացվող նախագծի բովանդակությունը, որը կարող է տարբեր լինել՝ կախված կողմերի առջև դրված խնդիրներից, սակայն ներկայացված նախագծի վերնագրերը պետք է համընկնեն:

Վերջնական ձևավորված և համաձայնեցված հայտը հայաստանյան կողմը ներկայացնում է կոմիտե, իսկ մոլդավական կողմը՝ գործակալություն:

Անհրաժեշտ է, որ հայտը ներառի հավակնոտ, մրցունակ, հեռանկարային, խոստումնալից և իրագործելի գիտական նախագիծ, որի իրականացման տևողությունը 12 ամիս է։ Մրցույթին մասնակցության համար մոլդովական կողմին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ https://tinyurl.com/434wujx կայքում:

Հայաստանյան խմբի ղեկավար կարող է լինել այն անձը, որը ծնվել է 1955 թվականի հունվարի 1-ից հետո, ունի գիտական աստիճան, վերջին 5 տարիների համար (2020 - 2025 թթ․) տվյալ ուղղությամբ ունի առնվազն 4 գիտական հրապարակում ՄԳՇ-ում:

Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1990թ․ հունվարի 1-ից հետո և կարող են լինել բակալավրիատի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ: Խմբի անդամները նախագծի իրականացման ընթացքում պետք է հանդիսանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ ռեզիդենտներ, ինչպես նաև նախագծի իրականացման ընթացքում բնակվեն ՀՀ-ում:

Նախագծի ավարտին հայաստանյան խմբի անդամները պետք է ունենան առնվազն 1 ՄԳՇ հրապարակում` մոլդովական կողմի խմբի անդամի կամ անդամների հետ համահեղինակությամբ։ Հայաստանյան գիտական խմբի ֆինանսավորման առավելագույն ծավալը կազմում է 2,000.0 հազար (երկու միլիոն) ՀՀ դրամ, որի առնվազն 70 տոկոսը պետք է ուղղվի գործուղումներին:

Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների ընդունման grant.hesc.am առցանց համակարգում հայտերի ընդունումը կմերնարկի 2025 թ․ օգոստոսի 20-ից։ Հայտերի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի 2025 թ․ սեպտեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում