Քաղաքականություն

Ուզում եմ այսօր այստեղից իմ խոնարհումի խոսքերն ասել մեր բոլոր նահատակներին. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ուզում եմ այսօր այստեղից իմ խոնարհումի խոսքերն ասել մեր բոլոր նահատակներին. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված օգոստոսի 8-ի պատմական հանդիպումը անհնար կլիներ առանց մարտի դաշտում ընկած հայ հերոսների սխրանքի ու հերոսության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այսօր իսկապես պատմական իրադարձություն տեղի ունեցավ։ Կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։ Իհարկե, հաստատված խաղաղությունը պետք է շարունակենք նաև ինստիտուցիոնալիզացնել և այդ սկսված գործընթացը, իհարկե, կշարունակվի։

Ես ուզում եմ ևս մեկ անգամ այսօր այստեղից իմ խոնարհումի խոսքերն ասել մեր բոլոր նահատակներին, նրանց ընտանիքների անդամներին։ Ուզում եմ ասել, որ այսօր, որն իմ ընդգծմամբ և համոզմամբ վստահաբար Հայաստանի անկախության, ինքնիշխանության բարձրակետն է, մենք այս կետին հասել ենք մեր ընկած եղբայրների սխրանքի և հերոսության շնորհիվ։ Իմ խոնարհումը։ Ես ծնկի եմ գալիս նրանց բոլորի, նրանց ընտանիքների, հարազատների առաջ։ Ի վերջո հասել ենք այն կետին, որ մեր ռազմավարական նպատակի իրականացման մի մեծ անկյունաքար ենք դրել»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ խոսքն առաջին հերթին ՀՀ հարատևության մասին է և, իհարկե, Հայաստանի քաղաքացիների բարեկեցության, երջանկության, անվտանգության ապահովման մասին։ 

Փաշինյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը կարևոր հաջողություն է ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում