Փաշինյանն ու Ալիևը ցանկություն են հայտնել առաջադրել Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արժանի է ստանալու Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Ինչպես Վաշինգտոնից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Փաշինյանը հայտարարեց Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

«Նախագահ Դոնալդ Թրամփն արժանի է ունենալ Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Մենք կպաշտպանենք նախաձեռնությունն ու հանդես կգանք դրա առաջխաղացման օգտին։ Դա ակնհայտ է։ Այսօրվա իրադարձությունը դրա շատ վառ արտահայտությունն է»,- նշել է ՀՀ վարչապետը՝ հույս հայտնելով, որ մրցանակի արժանանալուց հետո ԱՄՆ նախագահը կհրավիր իրենց ներկա լինելու արարողությանը։ «Դուք կլինեք առաջին շարքում»,- ի պատասխան կատակել է Դոնալդ Թրամփը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հանդես է եկել առաջարկով՝ ասելով. «Գուցե մենք համաձայնության գանք վարչապետ Փաշինյանի հետ՝ համատեղ դիմում ներկայացնելու Նոբելյան հանձնաժողով՝ նախագահ Թրամփին տալու Խաղաղության մրցանակը։ Որպես ավելի քան երեք տասնամյակ հակամարտության մեջ գտնվող երկրների ղեկավարներ՝ այս պատմական ստորագրությունը թղթի տակ դնելը իսկապես մեծ կարևորություն ունի։ Սա նախագահ Թրամփի առաջնորդության շոշափելի արդյունքն է, որին որևէ մեկը չէր կարողացել հասնել։ 1990-ականներից ի վեր այստեղ շատ նախագահներ են եղել։ 1992 թվականից եղել է այսպես կոչված Մինսկյան գործընթացը, որին, ի դեպ, այսօր մենք վերջ դրեցինք իմ հայ գործընկերոջ հետ։ Բանակցությունները ԵԱՀԿ-ի շրջանակում շարունակվել են ավելի քան երեք տասնամյակ՝ առանց որևէ արդյունքի։ Ուստի ով, եթե ոչ նախագահ Թրամփն է արժանի Խաղաղության Նոբելյան մրցանակի»։ 

Ադրբեջանի նախագահը ևս հույս է հայտնել, որ մրցանակը ստանալու պարագայում Թրամփը կհրավիրի իրենց ներկա գտնվելու այդ արարողությանը։

Ի պատասխան ՀՀ վարչապետը կատակել է՝ «Ունե՞նք նախագիծ, որը կարող ենք հիմա ստորագրել»։

Հայերեն English Français Русский Türkçe 中文

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում