Միացյալ Նահանգներ

Փաշինյանը Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին է նվիրել Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին է նվիրել Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի ընթացքում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին նվիրեցի Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ–ում կլինի օգոստոսի 7-8-ը: Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیFrançais中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում